Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ»-ը Նիգերիայում դարձյալ առևանգել է բազմաթիվ աշակերտուհիների

12:00, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
«Բոքո հարամ»-ը Նիգերիայում դարձյալ առևանգել է բազմաթիվ աշակերտուհիների

Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Դապչի փոքր քաղաքի դպրոցներից մեկի վրա «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել՝ առևանգելով աշակերտուհիների: CNN-ի հետ զրույցում նրանցից մեկի հոր խոսքերով՝ առևանգվել է 104 աշակերտուհի, իսկ իշխանությունները հայտնում են 50 առևանգվածի մասին:
     Երկրի նախագահ Մուհամադու Բուհարին խոստացել է աշակերտուհիների ընտանիքներին, որ նրանք անպայման գտնվելու են, իսկ առևանգողներն էլ պատասխանատվության են ենթարկվելու: Ըստ նրա՝ կատարվածը «համազգային ողբերգություն է»:

Աղբյուրը հիշեցնում է, որ «Բոկո Հարամ»-ը 2014թ. ապրիլին Չիբոկ քաղաքի դպրոցներից մեկից առևանգել էր մոտ 300 աշակերտուհու: Նրանցից 200-ը իշխանության հետ բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել, սակայն մնացած 100-ի մասին առայսօր տեղեկություն չկա:

7164 | 1
Facebook