Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Microsoft-ը չինացիներին կօգնի գրավել ամերիկյան շուկան

01:05, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Microsoft-ը չինացիներին կօգնի գրավել ամերիկյան շուկան

Microsoft-ն ու չինական Xiaomi սմարթֆոնների արտադրողն ամպային տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և սարքավորումների ապահովման մասին հուշագիր են ստորագրել, գրում է TechCrunc-ը:

«Ամերիկյան ընկերության հետ համաձայնագիրը խոսում է արևմուտքում և հատկապես ԱՄՆ-ում բիզնեսն ընդլայնելու՝ Xiaomi-ի մտադրության մասին: Microsoft-ի համար չինական շուկայի հետ նման համագործակցությունը կարևոր է»,- նշում է The Verge պարբերականը:

Այդպիսով, Microsoft-ը հնարավորություն կտա Xiaomi-ին օգտագործել իր ամպային արտադրանքն, ինչպիսին է Azure-ը, սմարթֆոնների մշակման համար գաջետները միջազգային շուկա հանելու նպատակով:

Կողմերը քննարկում են նաև արհեստական ինտելեկտի ոլորտում Microsoft-ի մշակումների համատեղ օգտագործումը:

The Vege-ն նշում է նաև, որ հուշագիրն իրավաբանորեն չի պարտավորեցնում գործընկերներին: Բացի այդ, համագործակցության ֆինանսական կողմից մասին որևէ տեղեկություն չկա:

8657 | 0
Facebook