Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները խայտառակություն է անվանել

12:40, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Թրամփը Սիրիայում Ռուսաստանի գործողությունները խայտառակություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանի և սիրիական իշխանությունների հետ մեկտեղ պատասխանատվություն է կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար: Այս մասին նա ասել է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է CNN-ը:

«Այն, ինչ վերջերս արեցին Ռուսաստանն, Իրանն ու Սիրիան, հումանիտար խայտառակություն է»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Սիրիայում ամերիկացի զինվորականները գտնվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատվելու միակ նպատակով:

«Մենք այլ պատճառներ չունենք: Եվ մենք շատ նպատակների ենք հասել: Սակայն այն, ինչ այս կարճ ժամանակահատվածում անում են այդ 3 երկրները, խայտառակություն է»,- նշել է ԱՄՆ նախագահը:

8188 | 0
Facebook