Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

10:20, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ու ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների երեկվա հանդիպումն ընթացել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Պատգամավորները, հատկապես Շիրակ Թորոսյանը, դիֆերամբներ են ձոնել Սարգսյանին:

Միայն հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանն է հարց տվել, որը դուր չի եկել թեկնածուին։ Նա հիշեցրել է «Շանթ»-ին տված հարցազրույցը, որտեղ թեկնածուն, անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորություններին, ասել է․ «Հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության և տառը, և բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել և տարբեր մտքեր արտահայտել՝ և լավ, և վատ»։ Ապա խնդրել է հստակեցնել, թե ինչ նկատի ուներ Սարգսյանը։

Վերջինը դյուրագրգիռ պատասխանել է, որ ինքը շատ տեղ շատ բան է ասել, որն այս պահին չի հիշում, բայց նշել է․ «Միայն կարող եմ ասել, որ ես աշխատելու եմ Սահմանադրության տառին համապատասխան»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4246 | 0
Ideal համակարգ