«Աշխատանքիս ամենամեծ գնահատականը երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են». տիկնիկագործ Մերի Առաքելյանն ու նրա կերպարային տիկնիկները
Տիկնիկագործ Մերի Առաքելյանը հեքիաթի մի շող է բերում մեր իրականություն: Երևանցի Մերին ամուսնացել է արցախցու հետ և այժմ ապրում ու ստեղծագործում է Ստեփանակերտում: MAMUL.am-ի հետ զրույցում նա պատմում է. «Իմ բոլոր խաղալիքները և տիկնիկները գործում եմ ես: Մեկ տարուց ավելի է, ինչ սկսել եմ զբաղվել տիկնիկագործությամբ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ աղջիկս խնդրեց իր համար գործել իր սիրած կինոհերոսուհուն: Գործեցի, առաջին անգամի համար բավականին հաջող ստացվեց ու սկսեցի ավելի խորանալ արվեստի այդ տեսակի մեջ: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Մերիի տիկնիկները հիմնականում կերպարային են: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Կերպարային տիկնիկ պատրաստելիս պետք է ոչ միայն ստանալ երեխայի կամ մեծահասակի արտաքին նմանությունն, այլև կարողանալ փոխանցել նրա բնավորությունը, տրամադրությունն, զգացմունքները: Եթե այդ ամենն ստացվում է, տիկնիկը կյանք է ստանում: Ինձ գրեթե բոլորն ասում են, որ իմ տիկնիկները կարծես կենդանի լինեն, կարծես խոսում են քեզ հետ»: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները MARY Fancy Crafts-ի տիկնիկներն ամբողջովին հավաքված են մետաղական կոնստրուկցիայի վրա, ինչի շնորհիվ նրանց ձեռքերը, ոտքերը ծալվում են, մարմինն ամբողջությամբ շարժական է: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները «Ֆինանսական առումից զատ ամենամեծ գնահատականն աշխատանքիդ, իհարկե, երեխաների՝ ուրախությունից փայլող աչիկներն են: Գիտեք, գրեթե, բոլոր իմ պատվիրատուները հետո ինձ գրում են ու պատմում, թե ինչպես իրենց երեխաներն օրերով չեն բաժանվում իրենց տիկնիկներից, գիշերները վերցնում են իրենց հետ քնելու, անգամ մանկապարտեզ են տանում իրենց հետ: Այնքան են կապվում, որ մեկ րոպե անգամ չեն կարողանում բաժանվել իրենց փոքրիկ նմանակներից: Դա իմ աշխատանքի ամենասիրելի մասն է»: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի տիկնիկները Կերպարային տիկնիկներից բացի Մերին գործում է նաև, այսպես կոչված՝ մարդուկներ տարբեր կենդանիների, մրգերի, մուլտհերոսների, մարդկանց կերպարներով: Տիկնիկագործ Մերի Առաքելյանի մարդուկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի մարդուկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի մարդուկները Տիկնիկագործ Մերի Առաքելյանի մարդուկները Մերի Առաքելյանը |