Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները». Սեկուտա

17:05, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«ԱՄՆ-ն շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները». Սեկուտա

ԱՄՆ-ն շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Մենք շարունակում ենք կենտրոնացնել ջանքերը, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Սեկուտան՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի ակտիվության մասին, նշել է, որ վերջերս ՄԽ ամերիկացի համանախագահն այց է կատարել Ադրբեջան:

«Նման այցերի նպատակը բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելն է: ԱՄՆ-ն կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գլխավոր խնդիրներից մեկը հակամարտող կողմերի փոխզիջմանը հասնելն է»,- հավելել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:

4936 | 0
Facebook