Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտի 1-ին ԶՈւ ներգրավման վերաբերյալ Գևորգ Կոստանյանի արձագանքը դահլիճում աղմուկ բարձրացրեց

15:00, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Մարտի 1-ին ԶՈւ ներգրավման վերաբերյալ Գևորգ Կոստանյանի արձագանքը դահլիճում աղմուկ բարձրացրեց

Մարտի 1-ի վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նա ասաց, որ ունի բոլոր հարցերի պատասխանը՝ և՛ զորքի ներգրավվածության, և՛ արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված:

«Դահլիճում ներկա բանախոսներից մեկը (Արթուր Սաքունց- խմբ.) հայտարարեց, որ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր ՀՀ նախագահի կողմից ընդունվել է առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունը չկար այդ պահին: Սահմանադրության 55 հոդվածի 13 կետն ասում էր՝ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ դրություն ու իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այնպես որ, ասել՝ ապօրինի էր, հիմք չունի: Երկրորդ՝ գաղտնի հրամանի հետ կապված (ԶՈւ ներգրավման մասին-խմբ.): Այո, դա գաղտնի հրաման էր ու դա հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության: Բայց չափազանց կարևոր էր՝ արդյո՞ք դա ենթադրում էր զորքի մասնակցություն կամ ներգրավածություն մարտի 1-ի միջոցառումներին, իհարկե՝ ոչ, որովհետև հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանն, ընդ որում, պայմանավորված նրանով, որ այդ ժամանակ սահմանին ակտիվացում էր գնում»:

Այս խոսքերից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ:

10742 | 2
Facebook