Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից. «ՉԻ»

10:05, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից:

Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997 թվականից մինչ օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է:

«Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչև վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել՝ հերիք է ինչքան ոստիկանության ու ԱԱԾ-ի անունից մեզ վախացնեն, ին են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատատեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն:

Ես խոստանում են հաջորդ համարում հարցազրույց տալ ու հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3082 | 0
Ideal համակարգ