Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում վերջերս հայտնաբերված ամենախոշոր ստորջրյա քարանձավը

23:05, կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում վերջերս հայտնաբերված ամենախոշոր ստորջրյա քարանձավը

Մեքսիկայում հայտնաբերված ամենամեծ թունելում, որի մասին մենք հայտնել էինք ավելի վաղ, այժմ ընթանում են լայնածավալ պեղումներ: Այնտեղ մինչ օրս հայտնաբերվել են կենդանիների բազմաթիվ մնացորդներ, այդ թվում՝ հսկայական ծույլերի, նաև՝ մարդկանց գանգեր, տարատեսակ արտեֆակտներ ու մայաների սրբատեղի:

Նախորդ ամիս հետազոտողները հայտնել էին, որ գտել են միջանցք Յուկատան թերակղզու երկու ստորջրյա քարանձավների՝ Սակ Ակտունի և Դոս Ախոսի միջև: Այդ միջանցքի շնորհիվ էլ այս քարանձավը հռչակվել է ամենախոշորն ստորջրյա աշխարհում:

Գիտնականները ենթադրում են, որ ջրի մակարդակը քարանձավներում տարբեր ժամանակներում տատանվել է, իսկ ուժգին երաշտների ժամանակ այն ծառայել է որպես ջրի աղբյուր:

Հայտնաբերվել են նաև վաղուց վերացած կենդանիների մնացորդներ, որոնք հիշեցնում են փղերի, նաև՝ հսկայական ծույլեր ու արջեր: Գտնվել են նաև մայաների կողմից պատրաստված անոթներ ու դիմակ:

Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում վերջերս հայտնաբերված ամենախոշոր ստորջրյա քարանձավը
10866 | 0
Facebook