Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

22:05, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Թուրքիայում մեռել է 3 լեզու, ևս 15-ը՝ վտանգվել

UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Ahvalnews.com/tr-ին:

Ըստ զեկույցի՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։ Դրանք են. Կապադովկիայի հունարենը, ուբիխյան լեզուն, որն օգտագործվում էր Թուրքիայի արևելքում և հյուսիսբոհտանյան մահսո լեզուն, որն արամեական ծագում ունի։

Անհետացման վտանգի մեջ հայտնված լեզուներն են. համշեներենը, գագաուզերենը, սեֆարդի հրեաների լեզուն, թուրոյա լեզուն (օգտագործվում է Մարդինի Միդյաթ շրջանում), աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող սինտի լեզուն և այլն:

Մանրամասերն՝ սկզբնաղբյուր կայքում:

10786 | 0
Facebook