Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են ատամնաբույժին այցելելուց հետո

15:55, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են ատամնաբույժին այցելելուց հետո

Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, գրում է Sobesednik-ը՝ հղում անելով Մոսկվայի ոստիկանությանը:

Նավալնիին ձերբակալել են, երբ նա դուրս է եկել ատամնաբույժի սենյակից: «Ատամս ցավում էր: Գնացի ատամնաբույժի մոտ, և խնդրեմ, երկրորդ օպերատիվ գունդը՝ դուք ձերբակալված եք: Ինչ-որ տեղ են տանում»,- Twitter-ի իր էջում գրել է ընդդիմադիր գործիչը:

Օրեր առաջ էլ հայտնի է դարձել ընդդիմադիր գործչի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովի ձերբակալության մասին: Նրան առանց պատճառաբանության ձերբակալել էին «Շերեմետևո» օդանավակայանում:

5915 | 0
Facebook