Փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, զինհոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»-ն:
Նախնական տվյալներով մահվանը պատճառն առողջական է եղել. զինծառայողն արձակուրդից վերադարձել է Իջևանի զորամաս, որտեղ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: