Երեխաները համարվում են անմեղության ու անմեղսունակության խորհրդանիշ, սակայն ոչ այս դեպքերում: Այս տեսահոլովակում աշխարհի 10 ամենադաժան երեխա-մարդասպաններն են, որոնց հանցագործությունները սարսափեցրել են ամբողջ աշխարհը: Նրանցից շատերի հոգեկան ներաշխարհը կայուն չի եղել, սակայն ծնողներն աչք են փակել այդ հանգամանքների վրա: Ոմանք էլ ունեցել են բռնակալ ծնողներ, և տարիների ընթացքում կուտակված ճնշվածությունն ու ագրեսիան մի օր պոռթկացել են՝ դառնալով դաժան սպանությունների պատճառ: