Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն

19:05, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Մեծ Բրիտանիայում եկեղեցիները գյուղերին Wi-Fi կբաժանեն

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են եկեղեցիներն ապահովել համացանցով, գրում է Известия-ն՝ հղում անելով The Telegraph պարբերականին:

Ներկայում ինտերնետային սարքավորումներ կան Նորիջի և Չելմսֆորդի թեմերի ավելի քան 100 եկեղեցիներում: Ընդհանուր առմամբ, ծրագրվում է սարքավորումներ տեղադրել 16 հազար եկեղեցիներում:

Կապի որակի լավացման հարցով համաձայնագիրը կնքվել է տեղական իշխանությունների և Անգլիայի եկեղեցու միջև:

«Նման համաձայնագիրը նշանակում է, որ նույնիսկ XV դարի շենքերը Wi-Fi կբաժանեն ամենաահեռավոր շրջանների բնակիչներին»,- ասել է երկրի թվային տեխնոլոգիաների, մշակույթի և սպորտի նախարարը:

7679 | 0
Facebook