Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական ներկայությունը՝ Ռուսաստանին հակազդելու համար

11:10, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական ներկայությունը՝ Ռուսաստանին հակազդելու համար

ԱՄՆ-ն մեծացնում է Սև ծովում իր ռազմական ներկայությունն՝ անհրաժեշտ համարելով պատասխան հարված տալ տարածաշրջանում ռուսական ակտիվության աճին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:

Շաբաթ օրն ամերիկյան ռազմածովային ուժերին (ՌԾՈւ) պատկանող Carney ականակիրը մտել էր Սև ծով՝ միանալով այնտեղ գտնվող ամերիկյան մարտական ևս մեկ նավի: ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմի հրամանատար, դերծովակալ Քրիստոֆեր Գրեդիի խոսքով՝ որոշումն ընդունվել է նախօրոք՝ որպես արձագանք Ռուսաստանի ակտիվությանը:

Հեռուստաալիքի աղբյուրներից մեկն, իր հերթին, նշել է, որ այդ քայլով Վաշինգթոնը, մասնավորապես, փորձում է հասնել Սև Ծովում իր ռազմական ներկայության մեծացմանը՝ այդպիսով ցանկանալով «նվազեցնել տարածաշրջանում Մոսկվայի զգայունությունն՝ ամերիկյան Զինված ուժերի ակտիվության նկատմամբ»:

CNN-ը պնդում է, որ Ռուսաստանը կտրուկ կերպով է արձագանքում ամերիկյան ներկայությանը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է խոչընդոտ հանդիսանալ իր ռազմական հնարավորությունների համար: «Դուք Սև ծով եք ուղարկում նավեր, և նրանք (ռուսները) զգում են, որ իրենց էլ ավելի մեծ վտանգ է սպառնում»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների ներկայացուցչի խոսքը:

Ռազմական աղբյուրների խոսքով՝ դա, մասնավորապես, բացատրվում է ռուսական մանևրներով: Վերջին նման դեպքը տեղի ունեցավ անցած ամիս: Ընդ որում, ինչպես այդ ժամանակ հայտարարեց ՌԴ ՊՆ-ն, ռուսական կործանիչի մանևրները «ստանդարտ էին, բացարձակ օրինական և անվտանգ»:

8743 | 0
Facebook