Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ամերիկյան կործանիչ է այրվել

10:25, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ճապոնիայում ամերիկյան կործանիչ է այրվել

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերուն հայտարարել է օդում ամերիկյան F-16 կործանիչ այրման մասին, որը Միսավա ավիաբազայից Աոմորի պրեֆեկտուրա էր մեկնել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ կործանիչի օդաչուն, նկատելով բռնկումը, Օգավարա լիճ է նետել վառելիքով լի 2 տարրա, որից հետո վերադարձել է ավիաբազա:

Ձկնորսների խոսքով՝ վառելիքով լի տարրաներն ընկել են ձկնորսական նավակներից մեկից 400 մետր հեռավորության վրա և բարձրացրել ջրի մակարդակը մինչև 15 մետր:

5613 | 0
Facebook