Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածը 4 կմ-ից դարձրին 11 կմ, որ Քըրք Քըրքորյանի փողերն ուտեն». Ոսկան Սարգսյան

22:15, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածը 4 կմ-ից դարձրին 11 կմ, որ Քըրք Քըրքորյանի փողերն ուտեն». Ոսկան Սարգսյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գաղտնիք չի ասել, որ պատերազմն ամեն պահի կարող է սկսվել: Իսկ Հայաստանում կա երկու իրականություն՝ ամեն կերպ, ամեն ինչից շահույթ քամողներ-իշխանավորների Հայաստանը և սահմանամերձ գոտում իրենց կյանքը վտանգողների, մի կերպ գոյատևողների Հայաստանը: 2001-2002 թթ. միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածը 4 կմ-ից դարձրին 11 կմ, որպեսզի Քըրք Քըրքորյանի փողերն ուտեն: Հիմա այդ ճանապարհը՝ փոսառատ, անվտանգություն չի ապահովում, լավ տեսանելի է ադրբեջանական հենակետերից: Սահմանամերձ Ոսկեվանում 2 կմ ասֆալտապատում անելու գործը տվեցին Երևանի կազմակերպության, ասֆալտն էլ Երևանից, 200 կմ հեռավորությունից բերեցին: Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջաններում բազում հիմնարկներ՝ Հայփոստի բաժանմունքները, հարկային տեսչությունները, գանձապետական բաժանմունքները, կադաստրի բաժինները վերացրին, հարյուրավոր մարդիկ գործազուրկ դարձան, Հայաստանի ահռելի բյուրոկրատական ապարատից մարդ չեն կրճատում, նրանք բյուջեից մեծ ռոճիկներ են ստանում:

6486 | 0
Facebook