Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՇՊՀ ռեկտորը 15 տոննա գիրք է մակուլատուրա հանձնել՝ կիլոգրամը 30 դրամով». Գ. Համբարյան

22:25, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
«ՇՊՀ ռեկտորը 15 տոննա գիրք է մակուլատուրա հանձնել՝ կիլոգրամը 30 դրամով». Գ. Համբարյան

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այսօր ընդունված է գիրք նվիրել ոչ միայն միմյանց, այլ նաև դպրոցներին, բուհերին, որբանոցներին, գրադարաններին և այլն։
     Ակամայից հիշեցի Շիրակի պետհամալսարանի գրադարանի գրքերը, որոնց մեծ մասը ոչնչացվեց՝ հանձնվեց մակուլատուրա 2017-ի ապրիլի և օգոստոսի վերջին օրերին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից...15 տոննա գիրք է մակուլատուրա հանձնվել Մինասյանի կողմից՝ կիլոգրամը 30 դրամով... Սեփական հանցագործությունը թաքցնելու նպատակով կրթական գործի Կոլումբոս ռեկտորն ինչ հնարքների ասես չգնաց... Սկզբից հայտարարեց, որ գրքերը իբրև թե հիվանդ էին և փոշոտված, իսկ վերջում էլ փորձեց հանցագործությունը բարդել նախկին ռեկտորի վրա և միևնույն ժամանակ փորձելով մեղմացնել սեփական արարքի ծանրությունը կեղծ փաստաթուղթ էր ձեռք բերել, ըստ որի 6 տոննա գիրք հանձնել էր մակուլատուրա 2017թ-ի սեպտեմբերի 29-ին՝ իմ կողմից հրապարակած աղբակույտի վերածաված գրադարանի գրքերի լուսանկարներից 4 օր անց... Սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ այդ գրքերը եղել են հիվանդ... Չի ներկայացրել, քանի որ այդ գրքերը հիվանդ չեն եղել... Գրքատյաց ռեկտորը, ով ընդամենը 4 «հոդվածի» հեղինակ է, չի հասկանում գրքի արժեքը...
     Ողբերգությունը նրանում է, որ ՇՊՀ ռեկտորը գերադասեց գրադարանի գրքերի մեծ մասը հանձնել մակուլատուրա, բայց չտալ զինվորական մասերում գործող գրադարաններին, գյուղական գրադարաններին, որբանոցներին,դպրոցներին և այլն... Նա դրանից գումար չէր աշխատի... Իսկ այսպես, 15 տոննան մեկ կիլոգրամը 30 դրամով մեծ «օգուտ» էր ռեկտորի համար...
     Հ.Գ. Զարմանում են, թե փոշոտված գրքերից զզվող և վանող ՇՊՀ ռեկտորը և իր յուրայիններից ոմանք ինչպե՞ս են ապրում փոշու մեջ թաղված Գյումրի քաղաքում...

7178 | 9
Facebook