Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը դժգոհություն է հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած հարկային բարեփոխումների հետ, հայտնում է RBC-ն՝ հղում անելով CNN-ին տված միլիորդատիրոջ հարցազրույցին:
Հեռուստաալիքի հետ զրույցում Գեյթսն ասել է, որ պատրաստ է ավելի շատ վճարել: Նա կարծում է, որ պետությունը պետք է ավելի բարձր հարկեր սահմանի հարուստ մարդկանց համար, այդ թվում՝ իր:
«Ես ավելի շատ հարկ եմ վճարել, ավելի քան 10 միլիարդ դոլար, սակայն կառավարությունը պետք է ինձ պես մարդկանցից ավելի բարձր հարկեր պահանջի»,- ասել է միլիարդատերը:
Նրա խոսքով՝ հարկային բարեփոխումները, որոնք սահմանել են հանրապետականներն՝ ի դեմս նախագահ Թրամփի, ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց են ապրում:
«Հարուստ մարդիկ, որպես կանոն, զգալիորեն մեծ առավելություններ են ստանում, քան միջին դասը, կամ նրանք, ովքեր աղքատ են: Դա հակասում է ընդհանուր միտումներին, որոնք մենք ցանկանում ենք տեսնել: Իսկ նրանք, ովքեր բարձր դասին են պատկանում, պետք է բարձր հարկեր վճարեն»,- ասել է Գեյթսը:
Forbes ամսագրի հաշվարկների համաձայն՝ այժմ Գեյթսի կարողությունը կազմում է 91,7 միլիարդ դոլար:
Նրանից առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն, ում կարողությունը գնահատվում է 120 միլիարդ դոլար: