Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի և Թուրքիայի 10 քաղաքացիներ Իրաքում ցմահ ազատազրկման են դատապարտվել

16:00, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանի և Թուրքիայի 10 քաղաքացիներ Իրաքում ցմահ ազատազրկման են դատապարտվել

Իրաքի դատարանը բարձրագույն պատժի՝ ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al Sumaria հեռուստաալիքին:

Այս մասին հայտարարել է երկրի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Աբդել Սաթար Բիքդարին:

Բացի այդ, նույն մեղադրանքով ցմահ ազատազրկման են դատապարտվել Ադրբեջանի 10 քաղաքացուհիներ:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները գրել էին, որ Իրաքի իշխանությունները ԴԱԻՇ-ի մի քանի հարյուրավոր կին գրոհայիններին էին ձերբակալել, նրանց թվում ԵՄ-ի, Ասիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի քաղաքացիներ կան:

Անցած տարվա դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ լիարժեք հաղթանակի մասին:

9173 | 0
Facebook