«Սա վարչական շենք է, որտեղ կա ներքին կանոնակարգ, խնդրում եմ՝ դուրս եկեք այստեղից»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Դուք քրեորեն հետապնդելի արարք եք թույլ տալիս՝ խոչընդոտելով մեր խմբակցության աշխատանքը լրագրողների հետ»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:
«Դուք իրավունք ունեիք լրագրողներին ներս հրավիրելու և ուղեկցելու ձեր կաբինետ, բայց շրջում եք շենքի տարածքում, որի իրավունքը չեք ստացել»,- պատասխանեց Արթուր Գևորգյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողների հանդիպումը՝ «Երկիր ծիրանի»-խմբակցության անդամների հետ: