Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում առևանգված հայ գործարարին ազատելու համար կես միլիոն դոլար փրկագին են պահանջել

14:55, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Կիևում առևանգված հայ գործարարին ազատելու համար կես միլիոն դոլար փրկագին են պահանջել

Կիևի ոստիկանությունն ազատել է հայկական ծագում ունեցող ուկրաինացի գործարար Սուրեն Մամոյանին, ում

համար 500 հազար դոլար փրկագին էին պահանջել, հաղորդում է rusarminfo-ն:

«Հայտնի է, որ գործարարին առևանգել են Կիևի Օբոլոնսկի շրջանում: Նա 11 օր անկողնուն գամված է եղել: Ոստիկանությունն Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ միասին այդ ողջ ընթացքում փորձել է ազատել պատանդին, և փետրվարի 17-ին հաջողվել է դա անել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Ճեպազրույցին ներկա է եղել նաև հենց ինքը՝ Սուրեն Մամոյանը, ումից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես են առևանգողները տեղեկացել, որ նրան ազատելու համար նման մեծ գումար կարող էր վճարվել:

«Նրանք գիտեին, որ մենք միմյանց թև-թիկունք ենք, որդիս, մյուս բարեկամներս, ծանոթներս կհավաքեին այդ գումարը»,- ասել է գործարարը:

7135 | 0
Facebook