Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բաշինջաղյան փողոցում դանակահարել են 45-ամյա տղամարդու

14:15, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Բաշինջաղյան փողոցում դանակահարել են 45-ամյա տղամարդու

Փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973թ. ծնված Մանաս Վ-ն:
     Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 19.30-ին, Մանաս Վ-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196 հասցեի մոտ իր ծանոթ ոմն Ռուդիկ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր աջ ազդրին:
     Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուդիկը 1972թ. ծնված Հովհաննես Ա-ն է, որը ժամը 20.00-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 191 շենքի մոտից, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին:
     Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
     Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
     Կատարվում է քննություն:

| | |
3048 | 0
Ideal համակարգ