Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետդեպը թույլատրել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

11:15, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
ԱՄՆ պետդեպը թույլատրել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

CBS-ի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, փոխանցում է РИА Новости-ն:

Պետդեպարտամենտի ղեկավարին հարց են ուղղել, թե ինչու վարչությունն աբողջությամբ չի կիրառում Կոնգրեսի որոշմամբ նախատեսված պատժամիջոցները:

Ի պատասխան, Թիլլսոնը բացատրել է, որ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են, մասնավորապես, գործող օրենսդրության հիման վրա կանխվել են ռուսական ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ մի քանի գործարքներ:

«Մենք քննարկում ենք նաև ենք մի շարք այլ անձանց, որոնց դեմ նույնպես կարող են պատիժ կիրառվել»,- ասել է Թիլերսոնը:

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված, Միացյալ Նահանգները մի քանի անգամ պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ՝ պարբերաբար համալրելով ռուսական ձեռնարկությունների ցանկը, ներառյալ պաշտպանության ոլորտը:

5609 | 0
Facebook