Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:10, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
     Փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
     Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
     Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում առկա է մառախուղ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:
     Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղում է ձյուն:
     Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
     Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

7849 | 1
Facebook