Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը մահացել է՝ որոշելով սելֆի անել լոգանքի ժամանակ

16:05, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Կինը մահացել է՝ որոշելով սելֆի անել լոգանքի ժամանակ

Մոսկվայի 42-ամյա բնակչուհին լոգանք ընդունելու ժամանակ մահացել է՝ որոշելով սելֆի անել հոսանքին միացված հեռախոսով: Ըստ Mash-ի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին: Կինը հոսանքահարվել է՝ հեռախոսը ջուրը գցելու հետևանքով:

Նրա դին հայտնաբերել է երիտասարդ որդին, ով անհանգստացել է՝ նկատելով, որ մայրը ժամից ավելի է՝ դուրս չի գալիս ու չի արձագանքում, և բացել է լոգարանի դուռը:

Այս տարի սա լրատվամիջոցներին հայտնի նմանատիպ երրորդ դեպքն է արդեն:

19320 | 0
Facebook