Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ի քննադատությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ալիևի խոսքերը սխալ են հասկացվել

14:05, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
ՌԴ ԱԳՆ-ի քննադատությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ալիևի խոսքերը սխալ են հասկացվել

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ կապված «Ենի Ադրբեջան» կուսակցության նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ:

Զախարովան ճեպազրույցի ընթացքում լրագրողների այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում Ալիևի՝ «պատմական հողերի վերադարձի» մասին հայտարարությանը, ասել էր. «ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Նշված հայտարարությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Գաջիևը Զախարովայի մեկնաբանությունը «սխալ է անվանել՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը»: Նրա խոսքով՝ Ալիևը խոսել է ոչ թե Ադրբեջանի «պատմական հողերի վերադարձի մասին, այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի մասին»:

Հայ քաղաքագետների բնորոշմամբ՝ Ալիևի բարձրագոչ հայտարարությունները պատուհաս են դարձել հենց Ադրբեջանի գլխին: ՌԴ ԱԳՆ-ի քննադատությունից հետո, Ալիևի՝ բառացի հայտարարությունն այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է հերքել՝ ասելով, թե Ալիևի ասածի բովանդակությունը սխալ է հասկացվել:

11682 | 0
Facebook