Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը Telegram-ում 300 միլիոն դոլար է ներդրել

18:05, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը Telegram-ում 300 միլիոն դոլար է ներդրել

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram մեսենջերում, որը պատկանում է Պավել Դուրովին:

Այս մասին գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի աղբյուրների տեղեկության համաձայն՝ Աբրամովիչն առաջիններից է եղել, ով ներդրումներ անելու իրավունք է ստացել:

Հայտնի մեսենջերի ներդրողներից է դարձել նաև Qiwi ընկերության ղեկավար Սերգեյ Սոլոնինը: Նախնական տվյալներով՝ նա 17 միլիոն դոլար է ներդրել:

Ինչպես հայտնի է, ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը հայտնվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլյան զեկույցում»: Ընդհանուր առմամբ, փաստաթղթում 210 անուն կա՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական ընկերությունների ղեկավարներ, գործարարներին, ովքեր մտերիմ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

| | |
4890 | 0