Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել ռուսական դրոշը

13:40, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել ռուսական դրոշը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել է ժողովրդավարությունը փլուզելու համար և կոչ արել ամբողջ աշխարհում արգելել ռուսական դրոշը: Այս մասին նա ասել է Անվտանգության հարցով Մյունխենի համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:

«Ո՛չ քաղաքականությունը, ո՛չ բիզնեսը չեն կարող գոյատևել արժեքներից առանձնացած: Այսօր Մոսկվայի քաղաքականությունը տեղ չունի ազնիվ խաղում: Ահա թե ինչու ռուսական դրոշը չպետք է ծածանվի 2018թ. Օլիմպիական խաղերում»,- ասել է Պորոշենկոն:

Նրա խոսքով՝ ռուսական եռագույնն ընդհանրապես չպետք է ծածանվի ողջ աշխարհում, «քանի դեռ Ռուսաստանը շարունակում է համաշխարհային հիբրիդային պատերազմն, իսկ ռուսական փամփուշտներ թիրախավորում են Ուկրաինայի խորհրդանիշները»:

5653 | 0
Facebook