Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում 1,3 միլիոն եվրո արժողությամբ ջութակ են գողացել

01:15, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ֆրանսիայում 1,3 միլիոն եվրո արժողությամբ ջութակ են գողացել

Ֆրանսիայում գողացել են XVIII դարի 1,3 միլիոն եվրո արժողությամբ ջութակը: Այն պատկանում է ֆրանսիացի հայտնի ջութակահարուհի Օֆելիա Գայարին, գրում է AFP-ը:

Ջութակահարուհին պատմել է, որ դանակով զինված տղամարդը ներխուժել է Պանտենում գտնվող իր տուն, գողացել բջջային հեռախոսն ու ջութակն իր պատյանով:

Ոստիկանությունը կարծում է, որ դա պատվիրված գողություն է եղել գործիքի եզակիության պատճառով:

Ջութակը պատրաստվել է 1737թ. իտալական Ուդին քաղաքում ջութակի վարպետ Ֆրանչեսկո Գոֆրիլերի կողմից:

Պատյանում է գտնվել նաև թանկարժեք աղեղը, որը հատուկ պատվերով պատրաստվել է 1825-ին:

10218 | 0
Facebook