Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաղորդավարն ազատվել է աշխատանքից՝ մարզուհու հասցեին լկտի կատակների համար

01:10, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Հաղորդավարն ազատվել է աշխատանքից՝ մարզուհու հասցեին լկտի կատակների համար

Ամերիկյան KNBR ռադիոկայանի հաղորդավար Փաթրիք Քոնրին ազատել են աշխատանքից՝ ԱՄՆ-ի հավաքականի 17-ամյա սնոուբորդիստուհի Քլոի Քիմի արտաքինի մասին լկտի կատակների համար։ Լրագրողը եթերի ընթացքում քննարկել է մարզուհու մարմնի ինտիմ հատվածները։
     «Նա հյութեղ հետև ունի, կարծես թխվածքի փոքր տաք կտոր լինի։ Նա հիանալի կազմվածք ունի։ Նա ընդամենը 17 տարեկա՞ն է։ Հետհաշվարկն սկսված է։ Սպասում եմ նրա 18-ամյակին»,- նշել է Քոնրը։

Դրանից հետո ռադիոկայանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է լրագրողին, թեպետ Քոնրը ներողություն է խնդրել Քիմի հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար։ Նշենք, որ սնոուբորդիստուհին Փհենչհանի օլիմպիական խաղերին ոսկե մեդալ է նվաճել։

15929 | 0
Facebook