Հնագետները Ռոստովի մարզի Բուրգուստի դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերել են մեծահարուստ աղջկա գերեզման: Նա թաղվել է՝ զարդարված բազմաթիվ զարդերով: Ճիշտ է, զարդերի մեջ ոսկի չի եղել, բայց հայտնաբերվել են ոչ պակաս գնահատվող բրոնզյա և ուլունքագործ զարդեր: Նա թաղվել է 17-րդ դարում Ք. ա.: Սա այս տարածքում հայտնաբերված հնագույն գերեզմանն է: Այն հայտնաբերվել է գազատարի շինարարության ժամանակ:
Ռոստովում հայտնաբերվել է մեծահարուստ «հարսնացուի» գերեզման՝ բազմաթիվ զարդերով
Աղջիկը թաղված է եղել հարսնացուի զգեստով, մարմինը զարդարված է եղել բազմաթիվ զարդերով: Նա ապրել է այն նույն ժամանակահատվածում, երբ ծաղկել է Տրոյան: Այժմյան Ռոստովի փոխարեն այն ժամանակ կանգնած է եղել Արևելյան Եվրոպայի ամենաառաջին քարե ամրոցը, որը կոչվել է Լիվենցովյան:
Ռոստովում հայտնաբերվել է մեծահարուստ «հարսնացուի» գերեզման՝ բազմաթիվ զարդերով
Հնագետները ենթադրում են, որ աղջիկը եղել է 18-20 տարեկան, մահվան պատճառն անհայտ է:
Ռոստովում հայտնաբերվել է մեծահարուստ «հարսնացուի» գերեզման՝ բազմաթիվ զարդերով
Նրա ոսկրերի վրա չեն հայտնաբերվել բռնի մահվան հետքեր: Այս գերեզմանի կողքին մեկ այլ փոսի մեջ թաղված է եղել ձի: