Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիի փաստաբանները ՄԻԵԴ-ում բողոքարկել են քաղաքական գործչի արտաքսումն Ուկրաինայից

16:25, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Սաակաշվիլիի փաստաբանները ՄԻԵԴ-ում բողոքարկել են քաղաքական գործչի արտաքսումն Ուկրաինայից

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) բողոքարկել են քաղաքական գործչի արտաքսումն Ուկրաինայից, հաղորդում է РИА Новости-ն:

Փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկիի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին երկրից արտաքսել են՝ չսպասելով ընթացակարգային հարցերի ավարտին, որոնց շրջանակներում քաղաքական գործիչը ձգտում է հասնել իրեն ապաստանի տրամադրմանն ու ուկրաինական քաղաքացիությունից զրկելու որոշման բողոքարկմանը:

«Իշխանությունները Սաակաշվիլիին թույլ չտվեցին պաշտպանել իր իրավունքները: Այդ գործողությունները մենք կքննարկենք դատարաններում: Արդեն փաստաթղթեր են ուղարկվել ՄԻԵԴ: Մենք կվերականգնենք արդարությունը եվրոպական ատյաններում»,- ասել է Չեռնոլուցկին:

5016 | 0
Facebook