Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է զղջման մասին

15:35, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է զղջման մասին

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է իր գործողությունների համար զղջման մասին, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Verdens Gang-ին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Բրեյվիկը բանտի վարչակազմին, որտեղ նա պահվում է, նամակ է ուղարկել, որում հայտնել է իր գործողությունների համար զղջման և ֆաշիստական գաղափարախոսությունից հրաժարվելու մասին:

Բրեյվիկը զանգվածային սպանության համար 21 տարվա ազատազրկման է դատապարտվել: 2011թ. հուլիսի 22-ին նա 77 մարդու է սպանել՝ ի նշան մուլտիմշակութացման և «մուսուլմանական ներխուժման» դեմ բողոքի:

5358 | 0
Facebook