Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փհենչհան-2018․ Կատյա Գալստյանը 72-րդն է

13:00, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Փհենչհան-2018․ Կատյա Գալստյանը 72-րդն է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանը ներկայացնող Կատյա Գալստյանը։ Դահուկավազքի 10 կմ ազատ ոճի պայքարում մեր մարզուհին պայքարն ավարտեց 72-րդ հորիզոնականում՝ 90 մարզուհիների մեջ։ Նա օլիմպիական չեմպիոնուհի հռչակված նորվեգուհի Ռագնիլ Հարային զիջեց 5 րոպե 24.6 վ։

Նշենք, որ Սոչիի օլիմպիական խաղերին մեր մարզուհին զբաղեցրել էր 64-րդ տեղը՝ 75 մարզուհիների մեջ։ Նա օլիմպիական չեմպիոնուհի Կովալչուկին զիջեց 7 րոպե 08.60 վ։

3443 | 1
Facebook