Խնդրում ենք սպասել...
Telegram PK
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Բագրատաշենում. 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և մաքսակետով դիմել փախուստի

11:05, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Մահվան ելքով վրաերթ՝ Բագրատաշենում. 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և մաքսակետով դիմել փախուստի

Փետրվարի 15-ին, ժամը 01։15-ի սահմաններում ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել և վրաերթի ենթարկվածը մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Բագրատունյաց 3-րդ փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արտուշ Մաթևոսյանին, ով, ըստ տեղեկությունների, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Հայաստանից փախել է։

| | |
3902 | 0