Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիին վեջապես անձը հաստատող փաստաթուղթ են տվել

23:05, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Սաակաշվիլիին վեջապես անձը հաստատող փաստաթուղթ են տվել

Նիդեռլանդների իշխանությունը Միխայիլ Սաակաշվիլիին է տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, այս մասին քաղաքական գործիչը հայտնել է իր ֆեսբուքյան էջում:

«Վերջին ժամանակներում առաջին անգամ իմ ձեռքին հայտնվեց իսկական փաստաթուղթ, որը հաստատում է իմ անձը: Այն ինձ տրամադրեցին Նիդեռլանդներ ժամանելուն պես, և այն ինձ հնարավորություն է տալիս ապրել ու աշխատել ԵՄ-ում: Ամբողջ գործընթացը տևել է մի քանի րոպե»,- գրել է Սաակաշվիլին՝ պնդելով, որ, այնուամենայնիվ, հիմա առավել քան երբևէ հաստատակամ է Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու հարցում:

Նշենք, որ Սաակաշվիլին Ամստերդամ է ժամանել փետրվարի 14-ին, իսկ 2 օր առաջ նրան Ուկրաինայից արտաքսել էին Լեհաստան: Գտնվելով Վարշավայում, Սաակաշվիլին հայտնել էր, թե մտադիր չէ քաղաքացիություն խնդրել Լեհաստանից, և կմեկնի Նիդեռլանդներ՝ ընտանիքի մոտ:

| | |
5574 | 0
Facebook
COMMENT.am