Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևի դատարանը Սաակաշվիլիի անունից հայց է ստացել

17:20, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Կիևի դատարանը Սաակաշվիլիի անունից հայց է ստացել

Կիևի վարչական դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիից հայց է ստացել, որում որպես պատասխանողներ նշված են Միգրացիոն պետական ծառայությունը, Սահմանային պետական ծառայությունն ու Ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

«Հայցվորը խնդրում է դատարանին անօրինական ճանաչել նշված կառույցերի գործողությունները՝ կապված 2018թ. փետրվարի 12-ին իրեն երկրից արտաքսելու որոշման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայցվորը դատարանից պահանջում է նաև համապատասխան կառույցներին պարտավորեցնել չեղարկել տվյալ որոշումը:

«Այժմ քննարկվում է վարչական գործի վարույթը բացելու հարցը»,- հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:

4791 | 0
Facebook