Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 30 մարդ է զոհվել

16:00, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Լիբիայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 ներգաղթյալ է զոհվել Լիբիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով: Ներգաղթյալները Սոմալիից և Էրիթրեայից էին: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բեռնատար մեքենայում, որը Բենի Վալիդ քաղաքից Տրիպոլի էր մեկնում, կարող էին մինչև 300 ներգաղթյալներ գտնվել: Բժիշկների խոսքով՝ ավելի քան 100 մարդ վիրավոր է:

Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և դրա հետևանքով այն շրջվել է: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

4941 | 0
Facebook