Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզապես սարսափելի է». Սերժ Թանկյանը՝ երեկվա միջադեպի մասին

11:40, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Պարզապես սարսափելի է». Սերժ Թանկյանը՝ երեկվա միջադեպի մասին

«Պարզապես սարսափելի է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք աստղ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ կցելով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած երեկվա միջադեպի մասին հրապարակումը:

Հիշեցնենք՝ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, երբ ցանկացել էր հոտած ջուրը տալ Տարոն Մարգարյանին, ՀՀԿ-ականները փորձել էին արգելել, սակայն ջուրը թափվել էր Տարոն Մարգարյանի սեղանին:

ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվել էին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկ և ծեծկռտուք էր սկսվել նրանց միջև, այդ ընթացքում ՀՀԿ-ականներից ոմանք հասցրել էին նույնիսկ մի քանի ապտակ տալ Մարինա Խաչատրյանին:

13356 | 3
Facebook