Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին մտադիր է Նիդերլանդներ այցելել, ապա շրջել ողջ Եվրոպայով

10:20, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Սաակաշվիլին մտադիր է Նիդերլանդներ այցելել, ապա շրջել ողջ Եվրոպայով

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում Ուկրաինայից Լեհաստան էին արտաքսել, վրացական հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է չորեքշաբթի մեկնել Նիդերլանդներ, ապա հանդիպումներ անցկացնել եվրոպական այլ երկներում:

«Ես կմեկնեմ Նիդերլանդներ, այնուհետ մտադիր եմ շրջել ողջ Եվրոպայով, քանի որ ծրագրված հանդիպումներ ունեմ Բրյուսելում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ապա կրկին Լեհաստանում: Սահմանափակումները միայն Ուկրաինայում էին, իսկ այժմ ես ազատ եմ՝ ինչպես թռչունը»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Ավելի վաղ քաղաքական գործիչն օգնություն էր խնդրել Եվրոմիությունից և Գերմանիայի կանցլերից:

4680 | 0
Facebook