Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերձմոսկվայում Ան-148-ի բեկորները պայթելուց հետո տարածվել են 30 հեկտար տարածության վրա

12:40, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
Մերձմոսկվայում Ան-148-ի բեկորները պայթելուց հետո տարածվել են 30 հեկտար տարածության վրա

Մերձմոսկվայում Ան-148-ի կործանման վայրում ինքնաթիռի 500 բեկոր և զոհվածների մարմինների մոտ 1500 մաս է հայտնաբերվել, հաղորդում է «Россия 24»-ը:

Բեկորներն ու մարմնի մասերը տարածվել են ավելի քան 30 հեկտար տարածության վրա: Ավիաաղետի վայրում աշխատանքները շարունակվում են:

Այսօր՝ փետրվարի 13-ին, ակնկալվում է, որ կհայտնվի ինքնագրերի վերծանությունն ու անմիջապես կուղարկվի Միջպետական ավիացիոն կոմիտե:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները վերջնական փուլին են հասել:

5288 | 0
Facebook