ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկրի բյուջեից 617 միլիարդ դոլար է խնդրել, որպեսզի ծածկի տարեկան բյուջեն, հաղորդում է Defensenews-ը: Եվս 69 միլիարդ դոլար Պենտագոնը խնդրել է ռազմական ներուժը մեծացնելու համար:
Բացի այդ, այդ միջոցները կօգտագործվեն երկրի միջուկային զինանոցն ապահովելու նպատակով:
Կայքը նշում է, որ 2019թ. հատուկ ուշադրություն կհատկացվի «Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցությանը»: Եվ հենց դրանում կկայանա ԱՄՆ-ի ազգային պաշտպանական նոր ռազմավարությունը, որն ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը ներկայացրել էր հունվարին: