Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը երկրի բյուջեից 686 միլիարդ դոլար է խնդրել

13:10, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
Պենտագոնը երկրի բյուջեից 686 միլիարդ դոլար է խնդրել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը երկրի բյուջեից 617 միլիարդ դոլար է խնդրել, որպեսզի ծածկի տարեկան բյուջեն, հաղորդում է Defensenews-ը: Եվս 69 միլիարդ դոլար Պենտագոնը խնդրել է ռազմական ներուժը մեծացնելու համար:

Բացի այդ, այդ միջոցները կօգտագործվեն երկրի միջուկային զինանոցն ապահովելու նպատակով:

Կայքը նշում է, որ 2019թ. հատուկ ուշադրություն կհատկացվի «Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցությանը»: Եվ հենց դրանում կկայանա ԱՄՆ-ի ազգային պաշտպանական նոր ռազմավարությունը, որն ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը ներկայացրել էր հունվարին:

7763 | 0
Facebook