Facebook-ը նոր կարգախոս ունի՝ «Եթե մենք այնքան էլ լավը չենք ձեր բիզնեսի համար, լքեք մեզ»: Այս մասին հաղորդում է Mashable պորտալը:
Պորտալի փոխանցմամբ՝ այս մասին Code Media համաժողովի ժամանակ ասել են ընկերության մենեջերներ Քեմփբել Բրաունն ու Ադամ Մոսսերին:
50 րոպե տևած համաժողովի ժամանակ Բրաունը նշել է, որ ձեռնարկատերերն ու ընկերություններն ազատ են իրենց որոշումների մեջ և կարող են լքել սոցցանցը, եթե մտածում են, որ «Facebook-ն իրենց բիզնեսի համար հարմար հարթակ չէ»:
Սոցցանցի՝ նորությունների բաժնի ղեկավարը նաև նշել է, որ «մարդիկ միայն նորությունների համար չեն մտնում Facebook»՝ չնայած այն վիճակագրությանը, որ ԱՄՆ-ում մեծահասակների մեծամասնությունը սոցցանց է մտնում տեղեկացված լինելու համար: