ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Երկու երկրների առաջնորդները քննարկել են հարցեր, որոնք փոխադարձ անհանգստություն են առաջացնում, ներառյալ՝ Հյուսիսային Կորեայի խնդիրը:
Թրամփը հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջև «կայուն խաղաղ համաձայնագրի» կնքման անհրաժեշտության մասին:
Բացի այդ, Թրամփը ցավակցություն է հայտնել Պուտինին՝ կապված Ան-148-ի ողբերգության հետ, որը 71 մարդու կյանք խլեց, և հայտնել ողբերգության հետաքննության համար օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:
Ավելի վաղ Պուտինը հանդիպում է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ և քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: