Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

14:40, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել

Առնվազն 9 մարդ է զոհվել, 36-ը վիրավոր է Իրանի արևելյան հատվածում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը:

«Ավտոբուսը շրջվել է այսօր առավոտյան Դեյհուք-Ֆերդոուս ճանապարհահատվածի 7 կմ-ի վրա. զոհերի թիվը հասնում է 9-ի»,- գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի խոսքը:

Տուժածներին, բացառությամբ 3 մարդու, տեղափոխել են հիվանդանոց:

Գործակալության տեղեկություններով՝ 45 ուղևոր տեղափոխող ավտոբուսը Գաչսարանից ուղևորվում էր Մեշհեդ քաղաք:

4362 | 0
Facebook