Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվա-Օրսկ չվերթի տոմսը հետ հանձնած տղամարդը կնշի իր երկրորդ ծնունդը

14:30, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Մոսկվա-Օրսկ չվերթի տոմսը հետ հանձնած տղամարդը կնշի իր երկրորդ ծնունդը

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցևը երջանիկ պատահականությամբ չի դարձել Մոսկվա-Օրսկ չվերթի ուղևոր: Նրա կյանքը փրկել է ավտոսրահի սխալը:

Մաքսիմը դեռևս չի գիտակցում տեղի ունեցածը: Իր ծննդյան օրը նա պատրաստվում էր մեկնել հարազատ Օրսկ, որտեղ պետք է նշեր ծննդյան տարեդարձն ընտանիքի հետ միասին: Սակայն ողբերգությունից մի քանի օր առաջ նա ստիպված է եղել փոխել տոմսերը: Այդ ժամանակ նա չգիտեր, որ հարազատների կողմից բազմաթիվ նվերների փոխարեն նա կստանա գլխավոր նվերը՝ կյանքը:

Տղամարդը խոստովանել է, որ որևէ կանխազգացում չի եղել, ճակատագրական է եղել ավտոսրահի սխալը, որտեղ նրան խոստացել են ծննդյան օրը նոր մեքենա բերել, սակայն ժամկետների մեջ չեն տեղավորվել:

Մոսկվա-Օրսկ չվերթի տոմսը հետ հանձնած տղամարդը կնշի իր երկրորդ ծնունդը
17215 | 0
Facebook