Այսօր առավոտյան հայտնաբերվել է կործանված «Ան-148» ինքնաթիռի երկրորդ «սև արկղը», այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ սարքը գտնվում է բավարար վիճակում և արդեն փոխանցվել է վերծանման:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում հայտնաբերվել էին 6W703 չվերթն սասարկող Ան-148 ուղևորատար օդանավի բեկորները: Saratov Airlines-ին պատկանող օդանավում եղել էր 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ոչ ոք ողջ չէր մնացել: Նախնական վարկածով ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել շարժիչի աշխատանքի խափանումն ու դրան հաջորդած բռնկումը: