Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Էքզյուպերի, Թումանյան, «Իմաստուն հեքիաթներ». շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում

11:15, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Էքզյուպերի, Թումանյան, «Իմաստուն հեքիաթներ». շնորհանդեսներ մանկապատանեկան գրքի տոնավաճառի շրջանակում

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում անցկացվեն մի շարք նոր հրատարակությունների շնորհանդեսներ: Մասնավորապես, փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրա­դա­րա­նում փոքրիկներին կներկայացվի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Խնկո Ապոր անվան ազ­գա­յին ման­կա­կան գրադարանում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքի մեջ ընդգրկվածհեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ., առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Նշենք, որ ներկայացվելու է ժողովածուներիերկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն:

Փետրվարի 21-ին՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կներկայացվի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին:

| | |
23595 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am